ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Լուսանկար-տարեգրութուն

Լուսանկար-տարեգրութուն
09.06.2023 | 16:36

Աներևակայելի մի պատմություն։ Կինոռեժիսոր Լաերտ Վաղարշյանը ծանր հիվանդ էր: Գրեթե ամեն օր կինոգործիչների շրջանում շշուկներ էին պտտվում, որ բժիշկները նրան հաշված ամիսների, օրերի կյանք են տվել: ՈՒստի հաշվի առնելով նրա ունեցած մեծ վաստակը հայկական կինոյում, որոշվեց Վաղարշյանին ներկայացնել ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչման:

Սակայն օրերն անցնում էին, իսկ հաստատումը վերևներում ձգձգվում էր, ընթացակարգ կար, հերթ կար…

Արդեն դես ու դեն նույնիսկ քչփչում էին, թե չեն ուզում, արհեստական են ձգձգում, ասում են` էնա վաստակավորի կոչում ունի էլի, օրհասական էս պահին, էլ ինչի՞ն է պետք, և այլն և այլն:

Մի առիթով, երբ կուլտուրայի մինիստրը Կարեն Դեմիրճյանի մոտ է լինում, այս մասին ակնարկում է, ասելով.

«Կարեն Սերոբիչ, գիտեք Լաերտը ծանր հիվանդ է, էսօր կա, վաղը չկա…»:

Նա անմիջապես միջամտում է, և մի քանի օր անց, Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով Վաղարշյանին շնորհվում է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչում:

Լուսանկարում պատկերված է հենց այն պահը, երբ Գերագույն խորհրդի քարտուղար Մանիկ Բախչինյանը (ձախից երկրորդը), կինոռեժիսոր Ստեփան Կևորկովը և կինոօպերատոր Սերգեյ Իսրայելյանը այցելել են անկողնում գամված Վաղարշյանին, կարդացել են հրամանագիրը, կոնյակի բաժկը ձեռքն են տվել և շնորհավորում են, ՀԽՍՀ ժողովրդական արտիստի պատվավոր կաչմանն արժանանալու առթիվ:

Եվ ի՞նչ…

Կամոքն Աստծո,դրանից հետո, արդեն Ժողովրդական արտիտ Լաերտ Վաղարշյանը ապրեց ուղիղ 14 տարի:

Այդ ընթացքում մահացան՝ նրան բուժող բժիշկը, խնամող տիկինը, երաշխավորող կինոգործիչները:

Ավելին, Լաերտ Վաղարշյանը մեր «ՖԻԼՄ» թերթում տասնյակ հոդվածներով ու հուշերով հանդես եկավ, հետագայում այն ընդարձակեց ու հուշերի գիրք հրատարակեց:

Կյանքի նկատմամբ նրա հավատն ու ապրելու անկոտրում կամքը, ճակատագրական եղավ հենց իր համար:

Մահվան ճիրաներում, Վաղարշյանը կռիվ տվեց մահվան դեմ ու հաղթեց:

Պետք է ասեմ, որ այդ ծանր իրավիճակում, գումարած մութ ու ցուրտ տարիներ, միշտ իր կողքին էին աղջիկը` Մարինան, և թոռնուհին` Լիլիթը:

Եվ ինչպիսի՜ հոգատարություն , ինչպիսի՜ ջերմություն ու նվիրում…

Դա ամեն մեկին չէ, որ հասու է:

Ռոբերտ ՄԱԹՈՍՅԱՆ

Հ. Գ. Ինչպես ասացի , կոչմանն արժանանալուց հետո, Լաերտ Վաղարշյանն անկողնում գամված ապրեց ուղիղ 14 տալի: Արդեն տարիներ անց, երբ կուլտուրայի մինիստրը, էլի ինչ-որ առիթով Կարեն Սերոբիչի մոտ է լինում Դեմիճյանն ասում է. «Արա բա ասում էիր` Լաերտն Էսօր կա, վաղը չկա՞…»:

Դիտվել է՝ 5108

Մեկնաբանություններ